-
13.04.2016|
12:01
Որոշ երկրներ տհաճությամբ են ընդունում ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությունը, որի արդյունքներից մեկը դարձավ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին միջազգային քաղաքականության հարցերով Խաղաղօվկիանոսյան խորհրդում ելույթում:
-
13.04.2016|
12:00
Ժնևում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան վերսկսում է Ժնևում բանակցությունների մասնակիցների հետ սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների քննարկումը։ Բանակցությունները կանցկացվեն անուղղակի ձևաչափով։
-
13.04.2016|
11:59
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը ու նրա տարածաշրջանային գործընկերները նախապատրաստել են գործողությունների հատուկ պլան, որն իրականացվելու է Սիրիայում հրադադարի ձախողման դեպքում։
-
13.04.2016|
11:57
ԵԱՀԿ-ի եռյակը Բեռլինում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Ուկրաինայի հարցը՝ ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում։ ԵԱՀԿ-ի եռյակի կազմում կառույցում նախորդ տարի նախագահած Սերբիան է, նախագահող Գերմանիան, 2017-ին նախագահող Ավստրիան։
-
13.04.2016|
11:57
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է ազատ խոսքի կարևորությունը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ գերմանական հեռուստաալիքի երգիծաբանի դեմ գործ հարուցելու պահանջին։
-
13.04.2016|
11:50
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
-
13.04.2016|
11:30
Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 12-ին այցելել է Մարտակերտ քաղաք և տեղում անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետևանքով շրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը:
-
13.04.2016|
11:29
Լեռնային Ղարաբաղի խնդրով թեժ բանավեճեր են կայացել ֆրանսիական France 24 հեռուստաալիքի եթերում։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևի ագրեսիվ հարձակումներին պատասխանել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ Ֆրանկ Փափազյանը։
-
13.04.2016|
11:27
Բեռլինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր է մշակել՝ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
-
13.04.2016|
11:27
Եվրախորհրդարանի լիագումար նիստից առաջ եվրոպացի մի շարք գործիչներ արդեն իսկ իրենց դիտարկումներն են ներկայացրել տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղին աջակցություն ցուցաբերելու համար իրականացնել հստակ գործողություններ: